Արթուր Աբրահամ. Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին

14:35     5 ապրիլի, 2016

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լաս Վեգասից  WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամ մեկնաբանել  է սահմանին տիրող պատերազմական դրությունը, փոխանցում է Artsakhpress-ը:

«Հետևում եմ Լեռնային Ղարաբաղում, սահմանում տիրող իրադարձություններին: Դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրահրված պատերազմը: Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե քաղաքակիրթ աշխարհը  պատասխանատվություն պահանջի Ալիևից: Իմ զորակցությունն եմ հայտնում սահմանին կռվող մեր անպարտ եղբայրներին: Իմ Հայաստան և հայ ժողովուրդ, ես ձեզ հետ եմ, ես ձեզ  սիրում եմ»,- ասել է Արթուր Աբրահամը:


© armedia.am