«Ալիևի ղարաբաղյան փոքրիկ բլիցկրիգը ձախողվեց: Ցավոք սրտի, հիմար մարդկանց համար սխալներն ուսանելի չեն: Նրանք իրենց հաշվարկներում շատ լուրջ սխալվել են: Այո՛, ղարաբաղյան բանակը շատ փոքր է, և մենք չենք թաքցնում, որ չենք կարող մրցակցել Ադրբեջանի հետ զինտեխնիկայի ժամանակակից և տարատեսակ լինելու հարցում: Սակայն մենք ունենք մեր հին, մարտում փորձված զենքը, և մենք առավելության ենք հասնում մարտական ոգու հաշվին: Ես այն կհամեմատեի այն հայրենասիրության հետ, որը կար Հայրենական պատերազմի տարիներին… Մենք մարտական բարձր ոգով բանակ ունենք: Եվ մեր մոտ նաև նախորդ սրացումների ժամանակ մարդիկ, ովքեր մարտնչել էին առաջին պատերազմի ժամանակ, զինկոմիսարիատների դռներն էին կոտրում առաջնագիծ գնալու համար: Իսկապես, Ղարաբաղի յուրաքանչյուր քաղաքացի իրեն պատասխանատու է զգում հայրենիքի համար», - հայտարարել է ԼՂՀ ԱԳՆ Կարեն Միրզոյանը «Մեդուզայի» թղթակից Ալի Ազարին տված հարցազրույցում: Հարցազրույցն ամբողջությամբ կարելի է կարդալ այստեղ: