Լևոն Հայրապետյանը ապաստան է տվել Արցախի սահմանամերձ հարյուրավոր բնակիչների

18:00     7 ապրիլի, 2016

Ադրբեջանական կրակահերթի վտանգի տակ գտնվող բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ այս օրերին գիշերում են Մարտակերտի շրջանի Վանք գյուղում գտնվող հյուրանոցային համալիրներում:

Գործարար Լևոն Հայրապետյանի կողմից նրանց հագուստի և սննդի ապահովման համար անհրաժեշտ միջոցներ են տրամադրվել: Այս կապակցությամբ որոշ հյուրանոցներ ժամանակավորապես դադարեցրել են հյուրերի ընդունումը:

Օրերս Մոսկվայում լրագրողների հետ զրույցում անձամբ Լևոն Հայրապետյանը համոզմունք հայտնեց, որ Արցախն անպարտելի է: 


© armedia.am