Ֆրանցիսկոս պապի ստորագրած Amoris laetitia (Սիրո ուրախությունը) փաստաթուղթը, որը ստեղծվել է Կաթոլիկ եկեղեցու Սինոդի` 2014-ին և 2015-ին տեղի ունեցած և ընտանիքի խնդիրներին նվիրված երկու վեհաժողովի արդյունքում, կհրապարակվի ուրբաթ: Այս մասին հայտնում է Վատիկանի ռադիոն:
Փաստաթուղթը մատչելի կլինի Հռոմի ժամանակով կեսօրին, վեց լեզվով` իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն, գերմաներեն, իսպաներեն և պորտուգալերեն:
Հրապարակումից կես ժամ առաջ այն կներկայացվի Վատիկանում մամուլի ասուլիսին: Եպիսկոպոսների սինոդը խորհրդակցական մարմին է, որի գործառույթը Հռոմի պապին առաջարկներ ներկայացնելն է: