Հակառակորդը կրակ է բացել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի բնակավայրերի ուղղությամբ

10:06     8 ապրիլի, 2016

Ապրիլի 7-ի լույս 8-ի գիշերը հակառակորդը կրակել է ՀՀ Տավուշի և Գեղարքունիքի մարզերում տեղակայված դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ: Մասնավորապես 120 մմ ականանետից և СПГ-9 տեսակի զենքից գնդակոծվել են Կարմիր, Թթուջուր, Բաղանիս գյուղերը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, բարեբախտաբար, տուժածներ չկան:


© armedia.am