Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել հայկական եռագույն թևկապով

12:12     8 ապրիլի, 2016

Եվրոպայի լիգայի քառորդ եզրափակչում ապրիլի 7-ին Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալել էր անգլիական «Լիվերպուլին»: Խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, իսկ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աչքի ընկավ գոլային փոխանցմամբ:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել հայկական եռագույն թևկապով: 

Հայաստանի ազգային հավաքականի ավագն այդպիսով  արձագանքում էր ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերվանից Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին սկսված զինված հակամարտությանը:

Խաղից հետո Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Խաղի ընթացքում մտքերով հայրենիքիս հետ էի»:

 



© armedia.am