Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին. Ռոգոզին

15:08     8 ապրիլի, 2016

Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Ադրբեջանին՝ որպես իր ռազմավարական դաշնակցի՝ համապատասխան պայմանագրերի: Այս մասին, ինչպես փոխանցում է ТАСС-ը, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի նախագահի հայտարարությունը այն մասին, որ Ռուսաստանը մեծ քանակության զինամթերք է մատակարարում Ադրբեջանին:

«Ամեն ինչ պայմանագրերի համաձայն է: Երկու երկրներն էլ մեր ռազմավարական գործընկերն են», - նշել է Ռոգոզինը:


© armedia.am