ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկն ամբողջությամբ զիջում է զոհված հերոսների և նրանց ընտանիքների վարկային պարտավորությունները

16:49     8 ապրիլի, 2016

Հայկական Բանակը, վերջին օրերի ընթացքում մարտնչելով հակառակորդի հետ, հերոսաբար պաշտպանում է մեր Հայրենիքն ու ապահովում բոլորիս անդորրը:

Խոնարհվելով հանուն Հայրենիքի պաշտպանության մեր Բանակի և շփման գիծ մեկնած կամավոր տղաների սխրագործությունների առաջ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ ամբողջությամբ զիջում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հակառակորդի նենգ գործողությունների հետևանքով մարտերում զոհված հերոսների և նրանց ընտանիքների՝ Բանկի առջև ստանձնած վարկային պարտավորությունները:

Հավերժ փա՛ռք նահատակված հերոսներին:

Ցավում ենք և հպարտանում:

 


© armedia.am