Այս բոլոր զոհերից հետո ժամանակն է դադարեցնել հակամարտությունը և աշխատել բանակցային կարգավորման ուղղությամբ:
Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Ժամանակն է Լեռնային Ղարաբաղում խաղաղության հաստատման համար»,- նշել է ամերիկացի համանախագահը: