Ադրբեջանցի 7 զոհերի մարմիններ փոխանցվել են Ադրբեջանին

12:06     9 ապրիլի, 2016

Ուրբաթ երեկոյան Թալիշի շրջակայքում լսվել են համազարկի ձայներ: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով իր թղթակցին: Համազարկերի ուղղության և հասցրած վնասի մասին դեռ տվյալներ չկան, սակայն ուշագրավ է, որ դեպքը պատահել է կրակի դադարեցման ռեժիմից (ժամը 15:00-20:00) անմիջապես հետո: Հիշեցնենք, որ ավելի վաղ կողմերը համաձայնության էին եկել ժամը 15:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում Կարմիր Խաչի միջնորդությամբ դիակները հավաքելու հարցում: Շփման գծին մոտեցած ադրբեջանական բժիշկները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել էին 6 ադրբեջանցի զինծառայողի դի, ևս մեկի դին ադրբեջանական կողմին էին փոխանցել Կարմիր Խաչի ղարաբաղյան կողմի բժիշկները: 


© armedia.am