Արթուր Աբրահամը զրկվեց չեմպիոնական տիտղոսից

12:43     10 ապրիլի, 2016

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մեքսիկացի Խիլբերտո Ռամիրեսի հետ մենամարտում պարտվեց միավորներով և զրկվեց տիտղոսից:

 Մենամարտը տեղի է ունեցել Լաս Վեգասում:

WBO վարկանիշային աղյուսակի առաջին համար Ռամիրեսը միավորներով հաղթեց առաջին հինգ ռաունդներում, Աբրահամն ուժեղ էր 6-րդ ռաունդում, սակայն  հաջորդ երեք ռաունդներում դարձյալ հաղթանակ տարավ մեքսիկացի հավակնորդը:


© armedia.am