Չավուշօղլու. ռուս-թուրքական հարաբերություններում նկատվում է դրական տեղաշարժ

12:28     11 ապրիլի, 2016

Ռուս-թուրքական հարաբերություններում դրական տեղաշարժ է նկատվում: Այս մասին A Haber հեռուստաալիքի եթերում տված հարցազրույցի ժամանակ հայտարարել  է  Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլու, հաղորդում է РИА Новости-ին:

«Խոցված օդանավից հետո՝ առաջին ճգնաժամային փուլում Ռուսաստանն էմոցիոնալ էր գործում, սակայն ներկա դրությամբ առավել գիտակից է դարձել: Մենք չէինք ցանկանում, որ ռուսական օդանավը խոցվեր, սակայն օդային տարածքը պաշտպանելու անհրաժեշտություն կար: Դեպքից հետո մենք արտահայտել ենք մեր ափսոսանքն ու ցավակցություն ենք հայտնել ամենաբարձր մակարդակով: Եթե Ռուսաստանը քայլեր ձեռնարկի, ապա հարաբերությունները կբարելավվեն»,-ասել է Չավուշօղլուն

Նա նաև հիշեցրել է, որ Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի անդամ միակ երկիրը, որը դեմ է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների կիրառմանը:

«Մոսկվան պետք է գիտակցի այդ փաստը»,- ասել է Չավուշօղլուն: 


© armedia.am