«Հրադադարի առաջարկն Ադրբեջանն է արել». Մովսես Հակոբյան

18:45     11 ապրիլի, 2016

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախկին նախարար գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը  «Ազատության» հարցին, թե իր կանխատեսմամբ՝ որքա՞ն կարող է այս վիճակը շարունակվել, և արդյո՞ք Մոսկվայի բանավոր համաձայնությունը կարող է տևական լինել,պատասխանել է:

«Մենք պիտի փաստենք, որ հրադադարի առաջարկությունը ներկայացրել է Ադրբեջանը՝ դիմելով Ռուսաստանի Դաշնության գլխավոր շտաբի պետին, ո՛չ հայկական կողմը: Եվ այս անգամ ևս մենք պիտի փաստենք, որ հայ զինվորը ևս մեկ անգամ պարտադրեց հակառակորդին հրադադարի»:

«Ինչքան կտևի այս իրավիճակը՝ կանխատեսել մի քիչ ավելի դժվար է, բայց այն, որ Պաշտպանության բանակը և հայկական Զինված ուժերը այսուհետ ևս պատրաստ են կանխելու հակառակորդի նման ոտնձգությունը, դա փաստ է: Կարծում եմ՝ հակառակորդն այս գործողություններից հետևություն կկատարի և եթե ևս մեկ անգամ փորձի նման ձևով լուծել Ղարաբաղյան հիմնախնդիրը, իր պատասխանը կլինի ավելի կոշտ և ավելի խիստ», - շեշտեց Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալը:


© armedia.am