Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն ապրիլի 11-ի երեկոյան ժամանել է Երևան։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մամուլի դիվանից։
Արամ Ա կաթողիկոսը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն առաջիկա օրերին հանդիպումներ են ունենալու Հայաստանի ու Ղարաբաղի նախագահների հետ և իրենց զորակցությունը են հայտնելու հայոց բանակին՝ ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։