ԱՄՆ-ն շարունակում է դեմ արտահայտվել Ռուսաստանի կողմից Իրանին հակաօդային պաշտպանության S-300 համակարգերի մատակարարումներին, հայտարարել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները:
«Մենք գիտենք Ռուսաստանից հակաօդային պաշտպանության S-300 հրթիռային համակարգերի մատակարարման առաջընթացի հաղորդագրությունների մասին: Դուք գիտեք, ինչպիսին է մեր դիրքորոշումը: Մենք դեմ ենք այն բանին, որ Իրանը ստանա այդքան զարգացած պաշտպանային համակարգեր»,- ասել է Թոները:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ ներկայցուցիչ Հուսեյն Ջաբեր Անսարին հայտնել էր, որ Իրանն արդեն ստացել է S-300 համակարգի առաջին խմբաքանակը: