Բելգիական Իտր քաղաքի Վալոնյան Բրաբանտ կոչվող նահանգում գործող բանտը երկուշաբթի օրվանից ունի նոր մասնաշենք՝ նախատեսված իսլամիստ բանտարկյալների համար: Այդ մասին այսօր հայտնել է «Derniere heure» թերթը, փոխանցում է РИА Новости-ն:
Թերթի փոխանցմամբ, նոր մասնաշենքի առաջին «բնակիչն է» դարձել «Ձմեռ պապ» կեղծանունով մի իսլամիստ բանտարկյալ, ով ձերբակալվել է 2015թ.-ին 12 տարվա ազատազրկման, Բելգիայում մուսուլմանների մասսայական հավաքագրման համար՝ նպատակ հետապնդելով նրանց ուղարկել Սիրիա և Իրաք պատերազմելու:
Զերկանիին տեղափոխել են Իտր բրյուսելյան Ֆորե համայնքի բանտից, որտեղ ձերբակալված է մարտի 22-ին Բրյուսելում իրականացված ահաբեկչությունների մեջ կասկածվող Մուհամեդ Աբարնին՝ կանխելու երկու իսլամիստների միջև հնարավոր կոնտակտը:
Իտրի բանտային վարչակազմն իր հերթին անհանգստանում է, որ Զերկանին, մեծ ազդեցություն ունենալով իսլամիստների շրջանում, կարող է մասսայական փախուստ կազմակերպել: