Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտում է

14:16     12 ապրիլի, 2016

Այսօր Ռիտա Սարգսյանի գլխավորությամբ Երևանից մի խումբ հայ տիկնայք այցելել են Արցախ, եղել Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում, հանրապետական հիվանդանոցում և Ստեփանակերտի «Արևիկ» մանկական բուժմիավորումում, որպեսզի ծանոթանան հակառակորդի գնդակոծության հետևանքով վիրավորվածների բուժման ընթացքին:

Ինչպես փոխանցում են «Արցախպրեսից», Ռիտա Սարգսյանը Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալում շրջել է բոլոր հիվանդասենյակներով, ծանոթացել նրանց առողջական վիճակին, կարեկցանքի և գոտեպնդման ջերմ խոսքեր ասել վիրավոր զինվորներին:



© armedia.am