Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հակառակորդը շարունակում է խախտել հրադադարը

14:50     12 ապրիլի, 2016

Ապրիլի 11-ի լույս 12-ի գիշերը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ադրբեջանական կողմը, կիրառելով հրաձգային` այդ թվում նաև խոշոր տրամաչափի զինատեսակներ, 16 անգամ անկանոն բնույթի կրակահերթեր է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ, հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները, ցուցաբերելով զսպվածություն, պատասխան գործողությունների են դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը:


© armedia.am