Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանն ապրիլի 14-ին կհրապարակի ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի նկատմամբ դատավճիռը, որը մեղադրվում է 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ, հայտնում է TACC-ը:
Ավելի վաղ կողմերի դատական վիճաբանությունների ընթացքում դատախազը խնդրել Է Հայրապետյանի նկատմամբ պատիժ նշանակել ընդհանուր ռեժիմի գաղութում յոթ տարվա ազատազրկման տեսքով, ինչպես նաև նրանից 20,8 մլն ռուբլի գանձել հօգուտ տուժածների:
Լևոն Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 159 հոդվածի չորրորդ մասով («Խարդախություն»): Հետաքննության վարկածով՝ նա փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու համար: Սակայն նա դատավճռի վրա իրապես ազդել չԷր կարող: