Թուրքիայի Դիարբեքիրի Սուրի շրջանում գտնվող հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամը պատրաստվում է դատական հայց ներկայացնել՝ չեղյալ համարելու եկեղեցին պետականացնելու որոշումը։
Ինչպես տեղեկացնում Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի նախարարների խորհրդի որոշմամբ Սուրի շրջանում գտնվող բոլոր շինությունները, այդ թվում` հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցին իբր պահպանության նպատակով պետականացվել էր։ Հայ համայնքին պատկանող Սուրբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամն ուսումնասիրում է պետականացման որոշումը և պատրաստվում է սահմանված ժամկետում նախարարների խորհրդի որոշումը չեղյալ համարելու համար դիմել դատարան։ Այս մասին հաղորդում է News-ը:
Սուրի շրջանում գտնվող ասորական և բողոքական եկեղեցիների փաստաբաններն արդեն դիմել են դատարան՝ պնդելով, որ եկեղեցիները հիմնադրամների սեփականություն են և չպետք է պետականացվեին։