Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գագաթաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և տվյալ գագաթաժողովին մասնակցելու առիթով Ստամբուլ ժամանած Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հանդիպումից հետո Թուրքիայի նախագահական նստավայրից «Իսլամական մերձեցման վերաբերյալ համատեղ հայտարարություն» վերնագրով հաղորդագրություն է տարածվել: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Memleket.com.tr» լրատվական կայքին:
Իսլամական երկրներին ուղղված 8 կետանոց հայտարարության մեջ էրդողանը կոչ է արել միավորվել համաշխարհային ահաբեկչության և իսլամաֆոբիայի դեմ:
Նա ԻՀԿ-ի անդամ երկրներին առաջարկել է կառուցողական դիրքորոշման միջոցով միմյանց հետ ունեցած հակամարտություններն ու անհամաձայնությունները հարթելու նպատակով իսլամական աշխարհի պետությունների միջև հարաբերությունների զարգացմանը հասնել:
«ԻՀԿ-ի անդամ երկրներին կոչ ենք անում աջակցել իսլամական մերձեցմանը և այն առաջիկա տարիներին դիտարկելու որպես նոր քաղաքական հարթակ իսլամական աշխարհի համար»,- ասվում է հայտարարության մեջ: