Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Ստամբուլում ընթացող Իսլամական համագործակցություն կազմակերպության (ԻՀԿ) 13-րդ գագաթնաժողովի ժամանակ մուսուլմանական երկրներին կոչ է արել միասնական դիրքորոշում ընդունել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, փոխանցում է vesti.az-ը:
«Պաղեստինն օկուպացիայից ազատելու խնդիրը Իսլամական աշխարհի հիմնական խնդիրներից մեկն է: Վերջին օրերին արդիականացած Ղարաբաղի ազատագրման, ինչպես նաև Ղրիմի օկուպացիայի հարցում, մենք պետք է ցուցաբերենք միասնական դիրքորոշում»,- ասել է Դավութօղլուն՝ համոզմունք հայտնելով, որ «այդ հողերը դարեր շարունակ իսլամական են եղել»: