Դատարանը Լևոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել

18:09     14 ապրիլի, 2016

Մոսկվայի Զամոսկվորեչյան դատարանը ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանին մեղավոր է ճանաչել 700 հազար դոլար գումարի խարդախության մեջ և դատապարտել 4 տարվա ազատազրկման, հայտնում է TACC-ը:

Հետաքննությունը պարզել է, որ Հայրապետյանը՝ փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ համատեղ Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար Է վերցրել նրա որդու նկատմամբ դատավճռի մեղմացմանը աջակցելու խոստումով, սակայն իրապես չԷր կարող ազդել դատավճռի վրա:


© armedia.am