ԱՄՆ ծովային հետևակի կորպուսը Թուրքիայում գտնվող ավիաբազայում կտեղակայի մի քանի EA-6B Prowler տախտակամածային ինքնաթիռ՝ ԻՊ դեմ պայքարում կոալիցիային աջակցելու համար: Այս մասին հինգշաբթի հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ Եվրոպական հրամանատարության հայտարարությանը:
«Prowler-ները ԻՊ-ի դեմ պայքարում կապահովեն կոալիցիայի ինքնաթիռների և ցամաքային զորքերի հովանոցային պաշտպանություն՝ իրականացնելով ռադիոխափանում և հակառակորդին զրկելով կապի հնարավորությունից»,- ասվում է հայտարարության մեջ:
Ինքնաթիռները կտեղակայվեն ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ինջիրլիք բազայում այս տարվա սեպտեմբերին:
Նշենք, որ EA-6B Prowler-երը նախատեսված են ռադիոէլեկտրոնային պայքարի և հետախուզության համար: