ԱՄՆ զինված ուժերը, սահմանված կանոնների համաձայն, կարող էին խոցել ռուսական «Սու-24» ռմբակոծիչները, որոնք մի քանի անգամ թռչել են Բալթիկ ծովում ամերիկյան USS Donald Cook ականակրին վտանգավոր մոտ հեռավորության վրա, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
ԱՄՆ ներկայացուցիչների խոսքով՝ «Սու-24»-երը թռչել են ականակրից մի քանի մետր հեռավորության վրա, փոխանցում է BBC-ն:
Ջոն Քերին խստորեն քննադատել է միջադեպը և հավելել, որ Մոսկվային արդեն ասված է եղել, որ նման մանևրերը չափազանց վտանգավոր են, և որ Վաշինգտոնը հուսով է՝ ապագայում նման բան չի կրկնվի: