Իսլամական համագործակցության կազմակերպությունը ստեղծել է կոնտակտային խումբ ղարաբաղյան հակամարտության հարցով

23:12     15 ապրիլի, 2016

Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ)  գագաթաժողովին, որը տեղի է ունեցել Ստամբուլում, որոշվել է ստեղծել կոնտակտային խումբ ղարաբաղյան հակամարտության հարցով: Այս մասին նշված է  վերջնական կոմյունիկեում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փաստաթղթում պարունակվող տեղեկատվության համաձայն՝ «ԻՀԿ-ը կոչ է անում իրականացնել ՄԱԿ բանաձևերը և անմիջապես դուրս բերել հայկական զորքերը Լեռնային Ղարաբաղի տարածքից»:  Կազմակերպությունը վերահաստատել է իր «աջակցությունն Ադրբեջանին և նրա ջանքերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած որոշումների համաձայն իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնելու  հարցում»:

Նշենք, որ ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել էր, որ Իսլամական համագործակցության կազմակերպության շրջանակներում կոնտակտային խումբ ստեղծելու որոշում է կայացվել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:


© armedia.am