ԵԱՀԿ-ն Թուրքիային կոչ է արել փոխել օրենսդրությունը

20:46     15 ապրիլի, 2016

ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը Թուրքիայում Sputnik գործակալության կայքի արգելափակումից հետո մտահոգություն է հայտնել այդ երկրում համացանցում խոսքի ազատության կապակցությամբ, փոխանցում է РИА Новости-ն:

Միյատովիչը Թուրքիայի իշխանություններին նաև կոչ է արել անհապաղ ուղղումներ անել օրենսդրությունում՝ կապված ինտերնետային ոլորտի կարգավորման հետ:

Թուրքիայում Sputnik գործակալության կայքն արգելափակվել է այսօր: Թուրքական իշխանությունների պնդումների համաձայն՝ դա ժամանակավոր բնույթ է կրում:


© armedia.am