Ուկրաինայում կանցկացվեն Հայոց ցեղասպանության 101-րդ ամյակին նվիրված միջոցառումներ

22:58     15 ապրիլի, 2016

Ուկրաինայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառումները:

Ուկրաինայի հայերի միության Ցեղասպանության հատուկ հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանի խոսքերով՝ Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառումները նախատեսված են Ուկրաինայի բոլոր նահանգներում, հաղորդում է AnalitikaUA.net-ը:

Ցեղասպանության հատուկ հանձնաժողովը ծրագրում է կազմակերպել գիտաժողովների, համաժողովների, կլոր սեղանների, շնորհանդեսների, դասախոսությունների, ցուցահանդեսների իրականացում:

Նախատեսվում է նաև երկրի տարբեր քաղաքների գլխավոր պողոտաներում տեղադրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վահանակներ: Դրանք արդեն կան Պոլտավա քաղաքի փողոցներում: 


© armedia.am