Ուկրաինայում մեկնարկել են Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառումները:
Ուկրաինայի հայերի միության Ցեղասպանության հատուկ հանձնաժողովի ղեկավար Դավիթ Դավթյանի խոսքերով՝ Հայոց ցեղասպանության 101-ամյակին նվիրված միջոցառումները նախատեսված են Ուկրաինայի բոլոր նահանգներում, հաղորդում է AnalitikaUA.net-ը:
Ցեղասպանության հատուկ հանձնաժողովը ծրագրում է կազմակերպել գիտաժողովների, համաժողովների, կլոր սեղանների, շնորհանդեսների, դասախոսությունների, ցուցահանդեսների իրականացում:
Նախատեսվում է նաև երկրի տարբեր քաղաքների գլխավոր պողոտաներում տեղադրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ վահանակներ: Դրանք արդեն կան Պոլտավա քաղաքի փողոցներում: