Էկվադորում երկրաշարժի զոհերի թիվն անցնում է 240-ը

10:47     18 ապրիլի, 2016

Էկվադորում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 246 մարդ, տուժածների թիվը անցում է 2500-ը, փոխանցում է Интерфакс-ը։

Էկվադորի փոխնախագահ Խորխե Գլաս Էսպինելը նշել է, որ զոհերի և տուժածների թիվը ապագայում կավելանա: Հաղորդվում է, որ փլուզվել են բազմահարկ հյուրանոցներ, ռեստորաններ, բնակելի տներ, որոնցում եղել են բնակիչներ: Քանդվել է նաև Պորտովյեխո քաղաքի կենտրոնը:

7.8 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներն Էկվադորում գրանցվել են շաբաթ երեկոյան։ Երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն է հայտարարված:


© armedia.am