Կիրակի օրը Հրազդան, Սպիտակ և Թալին քաղաքներում անցկացված քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով՝ հաղթանակ են տարել գործող քաղաքապետերը։
Հրազդանում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ Դանիելյանը ստացել է 12.510 քվե, նախկին քաղաքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից առաջադրված Սասուն Միքայելյանը ստացել է 10.267 քվե։ «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Արթուր Միսակյանը՝ 1237 քվե։
Թալինում նախնական արդյունքներով, հաղթել է գործող քաղաքապետ, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Սարգիս Արամյանը՝ ստանալով 1.993 քվե։ ՀՅԴ թեկնածու Տիգրան Հարությունյանը ստացել է 1.036 քվե, իսկ «Հայկական վերածնունդ» կուսակցության թեկնածու Գուրգեն Գրիգորյանը՝ 168 քվե։
Սպիտակում դարձյալ ըստ ԿԸՀ նախնական տվյալների, հաղթել է գործող քաղաքապետ, ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Սահակյանը՝ ստանալով 4.463 քվե։ ԳԱԼԱ-ն ավելի վաղ գրել էր, որ Հրազդանում հաղթող է թեկնածու է ճանաչվել գործող քաղաքապետ, հանրապետական Արամ Դանիելյանը։