Թուրքիան վիզային ռեժիմ է սահմանել ծառայողական անձնագրեր ունեցող ռուսների համար

16:38     18 ապրիլի, 2016

Թուրքիան սահմանել է վիզային ռեժիմ Ռուսաստանի այն քաղաքացիների համար, ովքեր մուտք են գործում երկիր ծառայողական անձնագրերով:

Օրենքն ուժի մեջ է մտել ապրիլի 15-ին, սակայն չի տարածվում դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց վրա: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան տարածած հաղորդագրությանը:

Սովորական անձնագրերով ճամփորդող ռուսների համար կպահպանվի առանց վիզային մուտքի ռեժիմը: 

 


© armedia.am