«Ղարաբաղը Հռոմն է. իմացե՛ք, նրանք դիմանում են». Դենիս Դվորնիկով

20:50     19 ապրիլի, 2016

«Ես շփվել եմ Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ: Նրանք, Իհարկե, մեծ հերոսներ են, հատկապես կանայք, երեխաները, ուսանողները: Իսկ նրանք, ովքեր տեսել են, թե ինչ է եղել 25 տարի առաջ, ընդհանրապես հսկաներ են: Դա Հռոմն է: Իմացեք՝ նրանք դիմանում են: Չնայած այն հանգամանքին, որ հերթական անգամ թռավ եկավ անօդաչու սարքը, իսկ Արցախի դիրքերում անընդհատ կրակոցներ են հնչում: «Մեր չեզոք» մեկնաբաններն ու փորձագետները, իհարկե, դա չեն նկատում, իսկ լրատվական խմբագիրները չեն ցանկանում այլևս անհանգստացնել մարդկանց, չէ որ հստակ հայտարարվել է՝ «հակամարտության թեժ փուլն արդեն դադարել է!»:
Մարդիկ Արցախում տագնապով մտածում են մայիսի 9-ի մասին, որը հատուկ օր է Հանրապետության պատմության մեջ, և որը որոշ մարդիկ ամեն գնով կուզենան փչացնել: Բայց արցախցիները կգոյատևեն, նրանք կհաղթեն, թեև շատ հոգնեցին արդեն այս ապրիլյան արկածներից: Մենք պետք է այնպես անենք, որ այս ժողովուրդը զգա, որ միայնակ չի: Եթե ​​կարող եք, գրեք նրանց, զանգեք: Ինձ թվում է՝ դա անհրաժեշտ է», -  Facebook-ի իր էջում գրել է   Միջազգային իրավունքի  Ռուսաստանի  ասոցիացիայի  անդամ,  լրագրող Դենիս Դվորնիկովը:


© armedia.am