Travel.ru տուրիստական ծառայությունը կազմել է ԱՊՀ երկրների տարածքում զբոսաշրջիկների շրջանում ամենահայտնի կուրորտային ուղղությունները։ Ամենահայտնի կուրորտային վայրերի առաջատար հնգյակում է հայտնվել նաև Սևանա լիճը, հաղորդում է News.am-ը։
Կայքը հիշեցնում է, որ Կովկասի ամենամեծ լիճը, որը շրջապատված է լեռնաշղթաներով, գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա և Երևանից մեկ ժամվա հեռավորության վրա։ Զբոսաշրջիկներին դուր է գալիս լճի վրա մոտորանավակներով զբոսանքը, լեռնային բնապատկերներն ու խեցգետնից քաբաբը։ Ամենահայտնի պատմական հուշարձանը Սևանի թերակղզու Սևանա վանքն է՝ Սևան քաղաքի մոտ։