ԱՄՆ նախընտրական քարոզարշավի Հանարապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը Նյու Յորքի Բաֆալո քաղաքում ունեցած ելույթի ժամանակ պատահաբար շփոթել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության անունը (Ամերիկայում այն ընդունված է անվանել «nine-eleven»): Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Nine-eleven»-ի փոխարեն հնչեցնելով ԱՄՆ-ում հայտնի խանութների ցանցի (7-Eleven) անունը` Թրամփը նշել է. «Ես եղել եմ այնտեղ՝ 7-eleven-ում, տեսել եմ մեր ոստիկանության և հրշեջների գործողությունները Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքի մոտ ահաբեկչությունից անմիջապես հետո, տեսա ամենաքաջ մարդկանց, որոնց երբևէ տեսել էի: Դա հենց այն է, ինչը գնահատում է Նյու Յորքը»:
Նշենք, որ Նյու Յորքը հանդիսանում է Թրամփի հայրենի քաղաքը: Այնտեղ հանրապետականների փրայմերիզում նրա հաղթանակը գնահատվում է շատ բարձր: