Յունուս ամուսիններին հաջողվել է հեռանալ Ադրբեջանից

21:24     19 ապրիլի, 2016

Ադրբեջանցի իրավապաշտպաններ Լեյլաև Արիֆ Յունուսներին թույլատրել են հեռանալ երկրից: Նրանք տեղափոխվել են Նիդերլանդներ: Ապրիլի 19-ին նրանց ինքնաթիռը վայրէջք է կատարել Սհիփհոլ օդանավակայանում, որտեղ նրանց դիմավորել է դուստրը: Ինչպես հայտնում է BBC-ն, այս մասին հայտարարել է նրանց փաստաբան Էլչին Սադըգովը:

«Նրանց այցելել է Բեռլինի Charite կլինիկայի բժիշկ Քրիստիան Վիտտըև եզրակացություն տվել ամուսինների առողջական վիճակի ոչ բավարար լինելու մասին: Արդյունքում նրանց թույլատրվել է բուժման համար արտասահման մեկնել», -ասել է Սադըգովը:

 Հիշեցնենք, որ Յունուս ամուսինները 2014թ փորձել էին հեռանալ Ադրբեջանից Ֆրանսիայի և ԱՄՆ դիվանագետների ուղեկցությամբ, սակայն օդանավակայանում ձերբակալվել էին: 2015-ի ամռանը Լեյլա Յունուսին դատապարտեցին 8.5 տարվա ազատազրկման` մեղադրելով տնտեսական հանցանքներ և պետական դավաճանությանմեջ, իսկ նրա ամուսինը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման: Մեկ տարվա ազատազրկումից հետո նրանց խափանման միջոցը փոխարինվեց պայմանական կալանքով, իսկ այս տարվա ապրիլի 18-ին Ադրբեջանի Գերագույն դատարանը բավարարեց վճռաբեկ բողոքն ու թույլ տվեց Յունուս ամուսիններին հեռանալ երկրից:

Յունուս ամուսիններն առողջական լուրջ խնդիրներ ունեն: Լեյլա Յունուսը լյարդի և տեսողության հետ կապված խնդիրներ ունեն: Նրա ամուսինը տառապում է սրտի սուր անբավարարությունից:



© armedia.am