Թուրքական իշխանություններն արգելել են Sputnik ռուսական գործակալության թուրքական ծառայության գլխավոր խմբագիր Թուրալ Քերիմովի մուտք երկիր։
«Սահմանային վերահսկողության աշխատակիցՆ առանց որևէ բացատրության վերցրեց իմ անձնագիրը, որից հետո ես մեկ ժամ անցկացրեցի ժամանման տերմինալում։ Ապա ինձ տվեցին թուղթ, որի վրա գրված էր, թե իմ մուտքը Թուրքիա արգելվում է։ Թղթում որևէ բացատրություն չկար։ Ինձնից առգրավեցին նաև այցեքարտն ու կեցության իրավունքը»,-ասել է Քերիմովը։
Ապրիլի 14-ին Թուրքիայում ի թիվս այլ կայքերի արգելափակվել է նաև Sputnik գործակալության կայքը, քանի որ վերջիններիս նյութերում առկա է «ահաբեկչության, բռնության և հանցավորության քարոզչություն»: