Դանիան համաձայնել է հարվածներ հասցնել ԻՊ դիրքերին

11:07     20 ապրիլի, 2016

Դանիայի խորհրդարանը հաստատել է երկրի ընդլայնված ռազմական մասնակցությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին, փոխանցում է Корреспондент-ը:

Տվյալ որոշմանն աջակցել է 90 պատգամավոր, դեմ է արտահայտվել 19 խորհրդարանական։

Այսպիսով, Դանիան 7 հատ F16 կործանիչ և տրանսպորտային C130J ինքնաթիռ կտրամադրի Սիրիայում միջազգային կոալիցիայի ռազմական գործողությունների համար: Գործողությանը կմասնակցի 400 դանիացի զինծառայող։


© armedia.am