«Թղթակիցներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության մամուլի ազատության ինդեքսի վերաբերյալ ամենամյա զեկույցում Հայաստանը նախորդ տարվա համեմատ բարելավել է իր դիրքերը 4 հորիզոնականով: Այժմ Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 74-րդ հորիզոնականը՝ առաջ անցելով այնպիսի երկրներից, ինչպիսիք են Իսրայելը (101-րդ տեղ), ԵՄ անդամ որոշ պետություններ` Իտալիան (77-րդ տեղ), Հունաստանը (89-րդ տեղ) և Կիպրոսը (81-րդ տեղ):
Ադրբեջանը զբաղեցրել է 163-րդ տեղը՝ նախորդ տարվա 162-ի փոխարեն։ Վրաստանը բարելավել է դիրքերը 5 հորիզոնականով՝ նախորդ տարվա 69-րդ հորիզոնականի փոխարեն զբաղեցնելով 64-րդ հորիզոնականը։ Թուրքիան զբաղեցրել է 151-րդ տեղը, Ռուսաստանը՝ 148-րդ, Իրանը՝ 169-րդ։
Ամենաազատ երկրների հնգյակում են հայտնվել Ֆինլանդիան, Նիդերլանդները, Նորվեգիան, Դանիան և Նոր Զելանդիան: Ֆինլանդիան վարկանիշի առաջատարն է 2010 թվականին։ Վարկանիշի վերջին հորիզոնականներում են, ինչպես և նախորդ տարի, Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան: