ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում բնակվող թուրքերն ու ադրբեջանցիները ապրիլի 24-ին պատրաստվում են ցույց կազմակերպել քաղաքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի դիմաց: Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ում գործող թուրքական «Turkishny.com» լրատվական կայքին:
Ըստ լրատվական կայքի՝ «Նյու Յորքի թուրքական համերաշխության պլատֆորմ»-ի կողմից կազմակերպվող ցույցը նպատակ ունի կանխել ցեղասպանության մասին հայերի կողմից տարածվող «կեղծ տեղակատվությունը»:
Հաղորդվում է, որ ցույցը տեղի է ունենալու 2016 թվականի ապրիլի 24-ին ժամը 12:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակի դիմացի «Dag Hammarskjold» զբոսայգում: