Բանակցային սեղանին այս պահին փաստաթուղթ չկա. Շավարշ Քոչարյան

16:36     21 ապրիլի, 2016

Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա, Լավրովը չի գալիս պատասխան ստանալու: Այս մասին, այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան նա ասել է.  «Փաստաթուղթը Մադրիդն է, Կազանն է, բայց կոնկրետ այս պահին փաստաթուղթ չկա: Լավրովը գալիս է ոչ թե պատասխան ստանալու համար, այլ սա իր այցն է, որի ընթացքում քննարկվելու է հարաբերությունների լայն շրջանակ: Եվ բնական է՝ չի կարող շրջանցվել, այն էլ Ադրբեջանի այս վերջին ագրեսիայից հետո, իրավիճակը՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»:

Շավարշ Քոչարյանի խոսքով՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորշումը չի փոխվել:


© armedia.am