Արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում մենք առաջնորդվում ենք, ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումներով, այլ բացառապես պաշտոնական հայտարարություններով: Այս մասին ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում կայացած՝ օրենսդիր - գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի հարցին ՝ ռուսական «Իզվեստիա» թերթի հրապարակմամբ շրջանառվող այն տեղեկատվության վերաբերյալ, որ գոյություն ունի հակամարտության կարգավորման «Պուտինի» կամ «Լավրովի փաստաթուղթ», հաղորդում է «Արցախպրեսը»:
«Մեր քաղաքականությունն իրականացնելիս մենք չենք առաջնորդվում մամուլի հրապարակումներով: Կոչ կանեի որպեսզի բոլորն էլ որպես հիմք ընդունեին միայն պաշտոնական հայտարարությունները», - ընդգծել է ԼՂՀ արտգործնախարարը: