Գարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանում աննախադեպ ակցիա է իրականացրել (տեսանյութ)

10:34     22 ապրիլի, 2016

1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փալյանը դիմել է աննախադեպ քայլի: Նա Թուրքիայի խորհրդարանի պատգամավորների նստատեղերին դրել է Գրիգոր Զոհրապի, Վարդգես-Հովհաննես Սերենգուլյանի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Օնիկ Դերձակյանի, Պետրոս Հալաչյանի նկարները։ Վերջիններս Օսմանյան խորհրդարանի հայ երեսփոխաններ էին, ովքեր սպանվել են Մեծ Եղեռնի ժամանակ:

Պոլսահայ պատգամավորը, ցույց տալով բոլորի նկարները, վերջում հայերեն ասում է. «Աստված հոգին լուսավորի»:


© armedia.am