Ապրիլի 24-ը Նյու Յորքում հայտատարվել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր

16:30     22 ապրիլի, 2016

Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Մ. Կումոն 2016թ. ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության հիշատակման օր: Այս մասին նշված է Նյու յորքի կառավարության կայքում:

Նահանգապետ Կումոն նշել է, որ հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ինչպես նաև Ցեղասպանություն վերապրած այն հայերին, ովքեր կոտորածից հետո հաստատվեցին և շարունակեցին իրենց սերունդը Նյու Յորք նահանգում:

Նյու Յորքի բնակիչները միանում են այնտեղի հայկական համայնքին՝ տեղի ունեցած դեպքերն ու քաղած դասերը հիշեցնելու համար:

«Այսօր ԱՄՆ-ում հայկական համայնքի արած ներդրումները վկայում են իրենց հոգու և քաջության մասին»,- ասել է Կումոն:


© armedia.am