Ռումինիան այս տարի հնարավորություն չի ունենան մասնակցել «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթին Եվրոպական հեռարձակողների միությանն (ԵՀՄ) ունեցած բազմամիլիոնանոց պարտքի պատճառով: Այս մասին BBC-ի փոխանցմամբ հաղորդում է «Ֆրանս պրեսը»:
ԵՀՄ ներկայացուցիչները պնդում են, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ռումինիայի պետական TVR հեռուստաալիքը միությանը կուտակել է պարտք 16 մլն դոլարի չափով: Նշենք, որ «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը կազմակերպվում է հենց Եվրոպական հեռարձակողների միության կողմից:
«Հիասթափված ենք, որ մեր կողմից գործադրած բոլոր ջանքերը՝ լուծել խնդիրը, արձագանքի չարժանացավ Ռումինիայի կառավարության կողմից: TVR պարտքը ֆինանսական անկայունության վտանգի առաջ է կանգնեցրել ողջ ԵՀՄ ֆինանսական դրությունը»,- ասված է ԵՀՄ հաղորդագրության մեջ:
Նշեք, որ Ռումինիայի ներկայացուցիչ Օվիդիու Անտոնը պետք է հանդես գար 12-րդ համարի ներքո՝ «Լռության պահը» երգով (Moment Of Silence):
Այժմ ռումինական հեռուստաալիքն անգամ մրցույթը հեռարձակելու իրավունքից է զրկված: