Ջորջ Քլունին ժամանել է Երևան

17:35     22 ապրիլի, 2016

Հոլիվուդյան աստղ Ջորջ Քլունին ժամանել է Երևան: Դերասանին դիմավորողների թվում է եղել հայտնի ձեռնարկատեր Ռուբեն Վարդանյանը, ով Ավրորա մրցանակի հիմնադիրներից է:

Այցի  շրջանակներում աստղային զույգը մասնակցելու են Aurora Prize for Awakening Humanity միջազգային առաջին մրցանակաբաշխությանը՝ կազմակերպված հայ գործարարներ Ռուբեն Վարդանյանի, Նուբար Աֆեյանի և Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանի նախաձեռնությամբ։ 

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Ջորջ Քլունին և նրա կինը՝ հայտնի փաստաբան Ամալ Ալամուդդինը, քիչ առաջ ժամանեցին Հայաստան։ Աստղային զույգին դիմավորողների շարքում էր հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանը, որը Aurora Prize for Awakening Humanity միջազգային մրցանակաբաշխության հիմնադիրներից է:

Մրցանակաբաշխությունը նպատակ ունի միավորելու աշխարհի մարդասերներին և հանձնել մրցանակներ նրանց, որոնք ռիսկի են ենթարկում իրենց կյանքը` հանուն այլ կյանքերի փրկության: Արարողությունը կկայանա ապրիլի 24-ին Երևանում։

Ջորջ Քլունին կհայտարարի հաղթողի անունը, իսկ կինը կուղեկցի նրան` որպես մասնավոր դեմք:


© armedia.am