Քրդերը թուրքական ռազմական մեքենա են պայթեցրել

20:27     22 ապրիլի, 2016

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները ապրիլի 22-ին առավոտյան  պայթեցրել են թուրքական զինուժին պատկանող ռազմական մեքենա, որն անցնելիս է եղել Թունջելի (պատմ. Դերսիմ)- Էլազիգ (պատմ. Խարբերդ) մայրուղիով, հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Milliyet» պարբերականին:

Ինչպես հայտնում է պարբերականը՝ պայթյունի հետևանքով սպանվել է 3 թուրք զինծառայող: Կան նաև վիրավորներ, որոնց թվի մասին չի նշվում:

 

 


© armedia.am