Լավրովը չդիմացավ և լուսանկարեց Արարատը (լուսանկար)

00:04     23 ապրիլի, 2016

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան կատարած այցի ժամանակ` «Զվարթնոց» օդանավակայանում գտնվելիս լուսանկարել է Արարատ լեռը:

Արարատը  նկարող Լավրովի լուսանկարը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ի մամուլի և տեղեկատվության բաժնի տնօրեն Մարիա Զախարովան:

«Արարատն այսօր ուղղակի գերում էր իր գեղեցկությամբ. Լավրովը չդիմացավ ու լուսանկարեց»,- գրառել է Զախարովան։

Գրառման մեկնաբանություններում Զախարովան նշել է.«Կա մի հետաքրքիր պատմություն: Թուրքական կառավարության բողոքին ի պատասխան, թե Հայաստանի ԽՍՀ գերբին պատկերված է Արարատը, որը նրա մաս չի հանդիսանում, արտաքին գործերի ժողկոմ Չիչերինը պատասխանել է. «Թուրքիայի դրոշին պատկերված է կիսալուսինը, սակայն Լուսինը ևս Թուրքիայի մաս չի հանդիսանում...»»:


© armedia.am