Մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

12:14     23 ապրիլի, 2016

Կարեն Դեմիրճյանի անվան մարզա-համերգային համալիրում մեկնարկել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը, որին մասնակցում են իրավունքի ոլորտում միջազգային փորձագետներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ-ում այլ երկրների դեպանների, դիվանագետների և այլն։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով մարդկության դեմ հանցագործությունների անթույլատրելիությունը։

Ֆորումի մասնակիցների թվում է «The Washington Post»  ամերիկյան պարբերականի խմբագիր և վերլուծաբան Դեյվիդ Իգնատիուսը, հայտնի դերասան Ջորջ Քլունին, «100 LIVES» ծրագրի համահիմնադիր, Նյու-Յորքի «Քարնեգի» կորպորացիայի նախագահ,  «Aurora Prize – 2016» մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Վարդան Գրիգորյանը։

Ֆորումին ելույթով հանդես են գալու նաև ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։

Ֆորումի մասին ավելի մանրամասն այստեղ։


© armedia.am