Թուրքիայում կանխել են Դավութօղլու դեմ ծրագրված հարձակումը

13:10     24 ապրիլի, 2016

Թուրքիայում ոստիկանությունը «Իսլամական պետության» վեց ենթադրյալ գրոհայինների է ձերբակալել, ովքեր հարձակում էին նախապատրաստում երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի վրա:

Գրոհայինները ձերբակալվել են Կոնիա նահանգ վարչապետի այցից առաջ անվտանգության միջոցառումներ անցկացնելիս:

Նշվում է, որ ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել նախապես որոշված 3 հասցեներում, որտեղ էլ ձերբակալվել են կասկածյալները:  Հետախուզման ժամանակ փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք մատնանշում են կասկածյալների կապը ԻՊ-ի հետ:


© armedia.am